Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ընտրական օրենսգքրի նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Ընտրական օրենսգքրի նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ
29.04.2016 | 01:18

98 կողմ, 9 դեմ և 5 ձեռնպահ ձայներով Ազգային Ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը: Քվեարկությունն առաջին փորձից չհաջողվեց, պատգամավորները ստիպված եղան վերաքվեարկել: Նախագծին դեմ էին Էդմոն Մարուքյանը, Տիգրան Ուրիխանյանը, Վարդան Օսկանյանը և ՀԱԿ խմբակցության 6 անդամներ, Լյուդմիլա Սարգսյանը կողմ քվեարկեց:

Դիտվել է՝ 1755

Մեկնաբանություններ